Ռազմական

Ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել ևս մեկ բնակավայր. ՌԴ ՊՆ

Mariam Z. 126 դիտում
Ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել ևս մեկ բնակավայր. ՌԴ ՊՆ

Ռուսական «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են ԴԺՀ–ի Յասինովատովսկի շրջանի Սկուչնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությունը։


ՌԴ ՊՆ–ում նշել են նաև, որ ռուսական բանակի հարձակողական գործողությունների ընթացքում ուկրաինական կողմը 475 զինծառայող է կորցրել, ոչնչացվել է «Կոզակ» մարտական զրահամեքենա, ինչպես նաև 3 պիկապ, 152-մմ «Մստա–Բ» և 122-մմ Դ–30 հաուբիցներ։


Հիշեցնենք, որ ԴԺՀ–ում մեկ օր առաջ ազատագրվել էին Վիեմկա և Պտիչիե գյուղերը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250