Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լվովը հրթիռակոծության է ենթարկվել. կան զոհեր

Mariam Z. 1 րոպե 250 դիտում

Գիշերը Ուկրաինայի մի շարք շրջաններ ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների։ Օդային տագնապի ազդանշաններ են հնչել այդ թվում Լվովում, Կիևում և Սումիում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 


Լվովում, ըստ տեղի իշխանությունների, 3 մարդ է զոհվել, 35 մարդ՝ վիրավորվել։ Գլխավոր կայարանի շրջանում մի քանի բնակելի տուն է այրվել, կոտրվել են տների ապակիները։ Երկու դպրոցում գնդակոծությունների պատճառով դասերը չեղարկվել են։


Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ, վնասվել է հիվանդանոց։ Իսկ Պոլտավայի Կապի ինստիտուտի մասնաշենքերից մեկին սեպտեմբերի 3-ին հասցրած հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, 271 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհի մասին։ Պոլտավայում եռօրյա սուգ է հայտարարվել։


Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 4 ԱԹՍ Բելգորոդի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքի երկնքում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250