Պատահարներ

Կրակոցներ Արմավիրի մարզում. կան վիրավորներ. ԶԼՄ

Gohar Vardanyan 1 րոպե 284 դիտում
Կրակոցներ Արմավիրի մարզում. կան վիրավորներ. ԶԼՄ

Սեպտեմբերի 7-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, կան վիրավորներ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ, գրում է Shamshyan.com-ը։


Հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխել 2 քաղաքացու, հավելել է կայքը։


Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ քաղաքացիները հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորների թիվը կարող է ավելին լինել։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250