Պատահարներ
Մոտոցիկլի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար Երևանում․ կան տուժածներ
Mariam Z.
1 րոպե
215 դիտում
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, ժամը 01:10-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա և Գլինկա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Դավթյանի «Honda» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Ավետիս Տեր-Գրիգորյանի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը:
Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 19-ամյա Թ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր վթար Երևանում. Բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը
Mariam Z.
528
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Բաղրամյան պողոտայում
Mariam Z.
1 րոպե
294
Լիբանանում տեղի ունեցած նոր պայթյունների հետևանքով զոհերի և վիրավոների թիվը շարունակում է աճել
Mariam Z.
114
Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում
Mariam Z.
715
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,165
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
382
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
502
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
882