Ռազմական

Ռամզան Կադիրովը չեղարկել է ուկրաինացի զինծառայողներին գերի չվերցնելու հրամանը

Lilit A. 1 րոպե 616 դիտում
Ռամզան Կադիրովը չեղարկել է ուկրաինացի զինծառայողներին գերի չվերցնելու հրամանը

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը չեղարկել է ուկրաինացի զինծառայողներին գերի չվերցնելու հրամանը


Կադիրովն իր որոշումը բացատրել է նրանով, որ հանրապետության վարչակազմը «ավելի քան երկու հազար նամակ է ստացել Ուկրաինայի բնակիչներից, որոնցում նրանք խնդրել են չեղարկել նախկինում տրված հրամանը»։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Կադիրովը ասել է, որ հրամայել է «առաջնագծում գտնվող բոլոր հրամանատարներին ուկրաինացի զինվորականներին գերի չվերցնել Գուդերմեսի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Հարձակման է ենթարկվել «Հատուկ ուժերի համալսարանը», որտեղ նրանք պատրաստվում են ռազմաճակատ մեկնելու համար։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250