Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդին չեն տալիս որևէ արտոնություն. ոստիկանության հայտարարությունը

Mariam Z. 1 րոպե 77 դիտում

Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:


«Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Եվ սա միակ դեպքը չէ:


Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար, ցույց է տալիս ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք, իբր, իրեն տալիս են արտոնություն:


Ոստիկանությունը զգուշացնում է, որ տարատեսակ վկայականները` տրված պետական, թե այլ կառույցի կողմից, վարորդին չեն տալիս որևէ արտոնություն: Իսկ եթե պարզվի, որ վկայականը կեղծ է, ապա դրա համար արդեն քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդված»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250