Ռազմական Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է այս պահի դրությամբ կատարվում Սիրիայում

Lilit A. 1,126 դիտում

Այսօր՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան, զինյալները մտել են Դամասկոս։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինյալները գրավել են Սեյդնայա բանտը և բանտարկյալներին ազատել այնտեղից: 


Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Սիրիայի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին: Նախագահ Ասադը լքել է Դամասկոսը,-պնդում է Reuters-ը: 


Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքների ընդունումն ու ճանապարհումը: Զինյալները վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսը, պնդում է Al Hadath հեռուստաալիքը: 




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250