Ռազմական

Սիրիան չպետք է դառնա ահաբեկիչների բազա․ Բլինքեն

Vika B. 1 րոպե 98 դիտում
Սիրիան չպետք է դառնա ահաբեկիչների բազա․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ  անհրաժեշտ է համարում Սիրիա հումանիտար օգնությանն աջակցությունը, ինչպես նաև այն, որ երկիրը չպետք է վերածվի ահաբեկիչների հենակետի։


Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարությունում նշվել է, որ Բլինքենը ԱՄԷ արտգործնախարար Աբդալա բեն Զաիդ Ալ Նահայանի հետ զրույցում «ընդգծել է հումանիտար օգնությանն աջակցելու անհրաժեշտությունը, եւ որպեսզի Սիրիան չվերածվի ահաբեկիչների հենակետի»։ Նա նաև հայտնել է երկրում «քիմիական զենքի պաշարների ոչնչացման» անհրաժեշտության մասին։


Միլլերի խոսքով՝ Բլինքենը նման դիրքորոշում է հայտնել նաեւ Կատարի վարչապետ, արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի եւ Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման Հուսեյն Աբդալա աս-Սաֆադիի հետ հեռախոսազրույցում։ Նա նշել է նաեւ, որ Սիրիայի զինված ընդդիմության բոլոր խմբերը «պետք է հնարավորություն ունենան մասնակցելու քաղաքական գործընթացին»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250