Ռազմական

ՀՕՊ համակարգերը պատրաստ են ոչնչացնել դրանք․ Թուրքիան զգուշացնում է

Vika B. 4,524 դիտում
ՀՕՊ համակարգերը պատրաստ են ոչնչացնել դրանք․ Թուրքիան զգուշացնում է

Թուրքիայի գլխավոր շտաբը հրաման է ստացել խոցել իսրայելական ավիացիան` երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալներին աջակցելու դեպքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Թուրքիայի ձայնը» լրատվամիջոցին։


«Թուրքիան զգուշացնում է, որ ցանկացած պարագայում թույլ չի տա SDF-ի մաս կազմող ՔԲԿ/YPG ահաբեկիչներին աջակցել իսրայելական օդուժի կամ այլ կառույցների կողմից: Նման գործողությունների դեպքում ՀՕՊ համակարգերը և կործանիչները պատրաստ են ոչնչացնել դրանք։ Համապատասխան հրամաններն արդեն փոխանցվել են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին», - հայտնել է ԶԼՄ-ի աղբյուրը։


Այս պահի դրությամբ Թուրքիայի իշխանություններն այս թեմայով պաշտոնական հայտարարություններ դեռ չեն տարածել։


Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայի տարածքում Իսրայելի առաջխաղացումը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250