Հասարակություն

Չեղարկվել են մի քանի չվերթներ․ «Զվարթնոց»

Vika B. 1 րոպե 407 դիտում
Չեղարկվել են մի քանի չվերթներ․ «Զվարթնոց»

Գիշերվանից սկսած, եղանակային պայմաններից ելնելով, Զվարթնոց օդանավակայանում խիտ մառախուղ է և շատ ցածր տեսանելիություն:


Չեղարկվել են չվերթները՝ Աթենքից, Վարշավայից և 2 չվերթ Վիեննայի։ Նշված բոլոր չվերթները վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում:


Այս մասին Auroranews-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։ 


Մոսկվայից ժամանող 1 չվերթ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, մյուսը Նիժնի Նովոգորոդի օդանավակայանում: Ուշացումով Զվարթնոց օդանավակայանում սպասվում է 4 չվերթ Մոսկվայից և 1 չվերթ Մին Վոդից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250