Պատահարներ

Խոշոր ավտովթար Զոդի կամրջի մոտակայքում. տուժածների մեջ 4-ամյա երեխա կա

Mariam Z. 1 րոպե 467 դիտում
Խոշոր ավտովթար Զոդի կամրջի մոտակայքում. տուժածների մեջ 4-ամյա երեխա կա

Արարատի մարզում` Զոդի կամրջի մոտակայքում, ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է  ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Դեպքը տեղի է ունեցել ժամը 10:30-ի սահմաններում։ «Mercedes-Benz»–ը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և շրջվել:


«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Մ. Մ.-ն (ծնված 1950 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1997 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 2020 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250