Պատահարներ

Ադրբեջանը պահանջում է ճանաչել փաստը և ներողություն խնդրել

Vika B. 1 րոպե 692 դիտում
Ադրբեջանը պահանջում է ճանաչել փաստը և ներողություն խնդրել

Չեչնիայի հանրապետության ղեկավարությունը նյութական և այլ աջակցություն կցուցաբերի Ղազախստանում մարդատար ինքնաթիռի մասնակցությամբ ավիավթարի հետևանքով զոհվածների և տուժածների ընտանիքներին: Այս մասին լրագրողներին հայտնել է տարածաշրջանային կառավարության փոխնախագահ Հասան Խակիմովը:


«Չեչնիայի ղեկավար Ռամզան Ախմատովիչ Կադիրովի հանձնարարությամբ ավիավթարի հետևանքով զոհվածների և տուժածների բոլոր ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական օգնություն և մնացած բոլոր օգնությունը, որի կարիքն ունեն»,- ասել է Նա:


Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են լուրեր այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվել է Ռամզան Կադիրովի առաջարկած ֆինանսական և այլ օգնությունից:


«Ոչ պետությունը, ոչ քաղաքացիները չեն ընդունի նման օգնությունը։ Մենք անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերում և ցուցաբերելու ենք մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է ճանաչել փաստը, ներողություն խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարել»,- գրել են ԶԼՄ-ները:


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250