Պատահարներ

Աշխարհի չեմպիոն Կարլսենին որակազրկել են ջինսե տաբատի համար

Vika B. 533 դիտում
Աշխարհի չեմպիոն Կարլսենին որակազրկել են ջինսե տաբատի համար

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին հեռացրել են Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից, հաղորդում է ՖԻԴԵ-ի կայքը։


9-րդ տուրին նորվեգացի գրոսմայստերը ներկայացել է ջինսե տաբատով, ինչն արգելված է առաջնության կանոններով։ Կազմակերպիչները տուգանել են Կարլսենին 200 դոլարով և պահանջել փոխել հագուստը։ Կարլսենը հրաժարվել է։ Նրան թույլ չեն տվել մասնակցել 9 տուրին։ Կարլսենը ի նշան բողոքի հեռացել է և չի շարունակել մասնակցությունը։


Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին մարզակոշիկների համար տուգանվել է 200 դոլարով։ Նա փոխել է կոշիկները և շարունակել մասնակցությունը։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250