Ռազմական

ԱՄՆ-ն սկսել է գաղտնի զինել Ուկրաինային․ Բլինկեն

Vika B. 1 րոպե 785 դիտում
ԱՄՆ-ն սկսել է գաղտնի զինել Ուկրաինային․ Բլինկեն

ԱՄՆ-ն դեռ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունից շատ առաջ սկսել էր Կիևին գաղտնի տարբեր սպառազինություններ մատակարարել։ Այս մասին հայտարարել Է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։


«Համոզվելու համար, որ նրանք ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է պաշտպանության համար, մենք երկար ժամանակ առաջ (մինչև ՀՌԳ)՝ սեպտեմբերին, իսկ հետո՝ 2021-ի դեկտեմբերին, գաղտնի մեծ քանակությամբ զենք ենք մատակարարել Ուկրաինային․․․ Այնպիսի զենքեր, ինչպիսիք են Stinger-ը և Javelin-ը»,- ասել է նա։


Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ անում»: Մոսկվան նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250