Պատահարներ

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս սպանվել է քաղաքացի․ մանրամասներ

Vika B. 1,243 դիտում
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս սպանվել է քաղաքացի․ մանրամասներ

Այսօր, ժամը 05։16-ի սահմաններում ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ ոստիկանությունը։


Արձանագրվել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով:


Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա մի բնակիչ, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։


Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250