Պատահարներ

Ուժեղացված ռեժիմ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում

Vika B. 250 դիտում
Ուժեղացված ռեժիմ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում

Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում՝ Թել Ավիվի մոտակայքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Բաթ Յամ քաղաքում կայանված մի քանի ավտոբուսներում տեղի ունեցած պայթյուններից հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։


Նշենք, որ Իսրայելի ոստիկանությունը հաղորդել էր Թել Ավիվի Բաթ Յամ արվարձանում կայանված ավտոբուսներում մի քանի պայթյունների և հրդեհների մասին՝ հայտնելով, որ միջադեպերի հետևանքով ոչ ոք չի տուժել։


Մասնավորապես, Բեն-Գուրիոնում մանրակրկիտ ստուգում է իրականացվում օդանավակայան մտնող և դուրս եկող բոլոր ավտոբուսներում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250