Պատահարներ

Ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած

Mariam Z. 609 դիտում
Ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած

Փետրվարի 28-ին, ժամը 16:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձյուն մաքրող գնացքին. վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայի մեջ։


Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250