Հասարակություն
Չնախատեսված ստուգայցեր ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍ
Edita
577 դիտում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։ Նախարարը նաև ճշտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր:
ԿԳՄՍ-ի նախարարությունից հայտնում են նաև, որ նմանատիպ չնախատեսված այցերն ուսումնական հաստատություններ կլինեն շարունակական:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
69
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
116
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
231
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439