Ռազմական

Պատերազմի վտանգը ավելի մեծ է, քան երբևէ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Vika B. 1,919 դիտում
Պատերազմի վտանգը ավելի մեծ է, քան երբևէ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Եվրոպայում պատերազմի մեծ վտանգ կա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն:


«Երբեք եվրոպական մայրցամաքում, Եվրամիությունում պատերազմի վտանգը այդքան մեծ չի եղել։ Շուտով կլրանա 15 տարի, ինչ սպառնալիքը չի դադարում մոտենալ մեզ, ճակատային գիծը չի դադարել մոտենալ մեզ»,- ասել է նա:


Վերջինս անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերին՝ «սպառնալիքը զսպելու համար» եվրոպական պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։


Նախարարը նախօրեին Լոնդոնում տեղի ունեցած Ուկրաինայի հարցով մի շարք եվրոպացի առաջնորդների հանդիպումն անվանել է «եվրոպացիների մի ամբողջ հատվածի արթնացում, որը հրաժարվել էր տեսնել իրականությունը»։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250