Քաղաքականություն

Այս շաբաթ Միացյալ Նահանգները «պատմական որոշում» կկայացնի. Թրամփի ելույթը՝ ԱՄՆ կոնգրեսում

Adrine Nidelyan 786 դիտում
Այս շաբաթ Միացյալ Նահանգները «պատմական որոշում» կկայացնի. Թրամփի ելույթը՝ ԱՄՆ կոնգրեսում

«Ամերիկյան երազանքի վերածնունդ» խորագրով  ԱՄՆ Կոնգրեսում Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել, որտեղ արվել է մի շարք կարևոր հայտարարություններ: Դրանցից մի քանի կարևորները Auroranews–ը առաձնացրել է:


«Ես վերջ դրեցի պետական գրաքննությանը և վերադարձրեցի խոսքի ազատությունը».


«Իմ առաջնահերթությունները՝ փրկել մեր տնտեսությունը։ Վերջին վարչակազմը աղետ բերեց՝ ամենավատ գնաճը, թերևս, երկրի պատմության մեջ»


«ԱՄՆ-ն Ալյասկայում կառուցում է աշխարհի ամենամեծ գազատարներից մեկը։ Ճապոնիան և Հարավային Կորեան ցանկանում են միանալ նախագծին: Ներդրումները կազմում են տրիլիոն դոլարներ»


«Այս շաբաթ Միացյալ Նահանգները «պատմական որոշում» կկայացնի՝ զգալիորեն մեծացնելու կարևոր օգտակար հանածոների և հազվագյուտ հողային մետաղների ներքին արտադրությունը»


«Այսօր ես շատ կարևոր նամակ ստացա Զելենսկիից. Նա պատրաստ է գալ բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինան պատրաստ է ստորագրել հազվագյուտ հանքանյութերի մասին պայմանագիր»


«Ռուսաստանից նույնպես ուժեղ ազդանշաններ ենք ստանում, որ նրանք պատրաստ են խաղաղության. Հրաշալի չէ՞։ Ժամանակն է վերջ տալ այս պատերազմին. Երկու կողմերն էլ պետք է խոսեն»

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250