Քաղաքականություն

Սիրիայի իշխանությունները հայտարարություն են արել՝ երկրում տիրող սարսափելի իրավիճակի ֆոնին

Adrine Nidelyan 1,659 դիտում
Սիրիայի իշխանությունները հայտարարություն են արել՝ երկրում տիրող սարսափելի իրավիճակի ֆոնին

Սիրիայի նոր իշխանությունները թույլ չեն տա արտաքին ուժերին կամ տեղական կողմերին երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է անցումային շրջանի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան՝ մեկնաբանելով երկրի արևմուտքում իրավիճակի վատթարացումը։


«Այսօր մենք կանգնած ենք մի նոր վտանգի առաջ, որը նախկին ռեժիմի մնացորդների և նրանց թիկունքում գտնվող արտաքին ուժերի փորձն է՝ հրահրել նոր տարաձայնություններ և ներքաշել մեր երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ՝ նպատակ ունենալով պառակտել այն և ոչնչացնել նրա միասնությունն ու կայունությունը», - ասել է ալ-Շարաան իր գրասենյակի Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։


«Սիրիան կմնա տոկուն, և մենք թույլ չենք տա արտաքին ուժերին կամ տեղական կողմերին նրան ներքաշել քաոսի կամ քաղաքացիական պատերազմի մեջ»,- խոստացել է Դամասկոսի նոր վարչակազմի ղեկավարը։


Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Ամենածանր կրակոցները տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Իշխանությունները բանակի ստորաբաժանումներ և զրահատեխնիկա են ուղարկել վերոհիշյալ նահանգներ, իսկ հիմնական քաղաքներում պարետային ժամ է մտցվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250