Քաղաքականություն

Ուկրաինան պետք է այդ հարցում օգնություն խնդրի ԱՄՆ–ից

Adrine Nidelyan 1 րոպե 552 դիտում
Ուկրաինան պետք է այդ հարցում օգնություն խնդրի ԱՄՆ–ից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին խնդրի՝ կրակը դադարեցնելուն օգնելու հարցում՝ հաշվի առնելով տեղում տիրող իրավիճակը։


«Հիմա ռազմական գործողությունները դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամության մասին: Գիտեք, Սաուդյան Արաբիայում ամերիկա-ուկրաինական հանդիպումը կարող է արտաքնապես նմանվել ուկրաինական կողմի կողմից ամերիկյան ճնշման տակ ընդունված որոշմանը: Իրականում, ես միանգամայն համոզված եմ, որ ուկրաինական կողմը դա պետք է խնդրեր ամերիկացիներից ամենահամառ ձևով՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը


Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ-ն անմիջապես կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի ռազմական մատակարարումները Ուկրաինային։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250