Ռազմական

Հութիների արձակած հրթիռն ընկել է Եգիպտոսում` Շարմ էլ-Շեյխից ոչ հեռու

Mariam Z. 1 րոպե 885 դիտում
Հութիների արձակած հրթիռն ընկել է Եգիպտոսում` Շարմ էլ-Շեյխից ոչ հեռու

Հութիների արձակած հրթիռն ընկել է Եգիպտոսում։ Այս մասին հայտնում է Kan-11 կայքը։ Հրթիռի կործանման վայրը Սինայի հարավում է՝ Շարմ էլ-Շեյխից ոչ հեռու, Իսրայելի սահմանից և Էյլաթից 200 կիլոմետր հեռավորության վրա։


Իսրայելի պաշտպանության բանակի փորձագետները ներկայումս հետաքննում են, թե արդյոք հրթիռն արձակվել է Իսրայելի ուղղությամբ։ Այս պահին դա հաստատել հնարավոր չէ։ Սակայն Իսրայելի ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ն արդեն մի քանի օր է, ինչ պատրաստ են Եմենից հրթիռային հարձակման համար:


Հիշեցնենք` ԱՄՆ-ն գիշերը սկսել է ավիահարվածներ հասցնել Եմենի, այդ թվում՝ նրա մայրաքաղաք Սանայի ուղղությամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ամերիկացի զինվորականներին վճռական գործողություններ ձեռնարկել Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հուսիներ) ռազմաքաղաքական շարժման դեմ, որին ԱՄՆ-ն վերջերս ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250