Քաղաքականություն

Ֆինլանդիան շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին

Adrine Nidelyan 1 րոպե 136 դիտում
Ֆինլանդիան շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին

Ֆինլանդիան՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկիր, իր շնորհավորանքներն է հղել Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին՝ խաղաղ կարգավորման տեքստի նախագծի շուրջ բանակցությունների հաջող ավարտի կապակցությամբ:


«Այս կարևոր հանգրվանն արտացոլում է Հարավային Կովկասում ապագա խաղաղության, կայունության և համագործակցության հասնելու ընդհանուր հանձնառությունը:


Չնայած այս ձեռքբերումը կարևոր քայլ է դեպի առաջ, Ֆինլանդիան ընդունում է, որ աշխատանք կա կատարելու՝ խաղաղ պայմանագրի մշակումն ավարտելու և իրականացնելու համար: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Ֆինլանդիան պատրաստ է աջակցելու կայուն խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին»,- գրված է Ֆինլանդիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250