Քաղաքականություն

Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր և Տրապիզոն քաղաքներում զանգվածային ցույցեր են

Adrine Nidelyan 1,916 դիտում

Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր և Տրապիզոն քաղաքներում զանգվածային ցույցեր են։


Ցուցարարները արդարության մասին կարգախոսներ են վանկարկում և պահանջում են ազատ արձակել նախօրեին ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:


Չորեքշաբթի օրը բերման ենթարկված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցները երթով շարժվել են դեպի Անկարայի արդարադատության նախարարության շենք՝ ընդդիմադիր քաղաքական գործչի աջակցության կարգախոսներ վանկարկելով, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։


Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերությա մեջ ներգրավված կազմակերպության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադրված չէ զիջել»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250