Քաղաքականություն

Զելենսկին համաձայնել է Թրամփի հետ. Bloomberg

Adrine Nidelyan 1 րոպե 561 դիտում
Զելենսկին համաձայնել է Թրամփի հետ. Bloomberg

Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի հետ էներգետիկ օբյեկտներին հարվածների փոխադարձ դադարեցմանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։


Գործակալության աղբյուրը հավելել է, որ երկու կողմերը պայմանավորվել են աշխատել հրադադարի հետագա ընդլայնման ուղղությամբ։


Ինքը՝ Թրամփը Զելենսկու հետ զրույցն անվանել է «շատ լավ» և ասել, որ «քննարկումների մեծ մասը հիմնված է նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցի վրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի խնդրանքներն ու կարիքները համապատասխանեցնելու համար»: Այլ մանրամասներ ԱՄՆ նախագահը չի հայտնել։


Զելենսկու գրասենյակը դեռ չի մեկնաբանել Թրամփի հետ զրույցը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250