Ռազմական

Կիևում պայթյուններ են որոտացել

Lilit T. 1 րոպե 419 դիտում
Կիևում պայթյուններ են որոտացել

Կիևում պայթյուններ են հնչել օդային տագնապի ֆոնին, աշխատել են ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնում են ուկրաինական հեռուստաալիքները՝ հղում անելով սեփական թղթակիցներին: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել: 


Ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածները ՌԴ ԶՈՒ-ն սկսել է հասցնել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են այդ թվում երկրի պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտների ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զորքերn Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերում հարվածներ չեն հասցնում բնակելի տներին և սոցիալական ենթակառուցվածքներին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250