Ռազմական

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ

Mariam Z. 1 րոպե 563 դիտում
Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ

Իրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։


«Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Իրանի ժողովուրդը բավականաչափ քայլեր են ձեռնարկել՝ ամրապնդելու իրենց պաշտպանունակությունը, որպեսզի կարողանան դիմակայել ցանկացած ագրեսիայի լիարժեք վստահությամբ և կամքով»,-ասել է նա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250