Պատահարներ

Խոզերով լի բեռնատարը շրջվել է

Ofelya 1 րոպե 11,631 դիտում

Տոմսկի շրջանի մայրուղու մոտ շրջվել է խոզերով լի բեռնատարը։ Այս մասին հայտնում է НТВ-ն։


Բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի պատճառով մեքենան շրջվել է ճանապարհի վրա։ Արդյունքում վարորդը չի տուժել,  քանի որ նրան ժամանակին դուրս են բերել մեքենայից։


Վթարի պատճառով խոզերից մոտ 30-ը վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսի ետևի ոտքերը կոտրված են։ Վախեցած կենդանիների մի մասը խուճապահար փախել է մոտակա գյուղ։


Տեղի բնակիչները, օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներն՝ խոզերին բռնելու փրկարարական գործողություն են կազմակերպել։ Դեպքի վայրում աշխատում են նաև անասնաբույժները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250