Պատահարներ

Թունելում ավտոմեքենա է այրվել. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Ofelya 1 րոպե 1,559 դիտում
Թունելում ավտոմեքենա է այրվել. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Մայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում, այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։


Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan» ավտոմեքենա․ տուժածներ չկան։


Հրդեհը մեկուսացվել է մայիսի 5-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է ավտոմեքենան։


Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250