Պատահարներ

Մեքենաները բախվել էին իրար, արգելափակված քաղաքացի կար. ՆԳՆ

Ofelya 1 րոպե 175 դիտում
Մեքենաները բախվել էին իրար, արգելափակված քաղաքացի կար. ՆԳՆ

Մայիսի 7-ին` ժամը 23:05-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ(ճանապարհատրանսպորտային պատահար)․ կա արգելափակված քաղաքացի։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Mazda մակնիշների ավտոմեքենաները:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250