Պատահարներ

Երկրաշարժ՝ Իտալիայում

Ofelya 1 րոպե 910 դիտում
Երկրաշարժ՝ Իտալիայում

Իտալիայի Նեապոլի շրջանում գտնվող հայտնի Ֆլեգրեյան դաշտեր հրաբխային տարածքի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնում է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը։


Դրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է շուրջ 974,000 բնակչությամբ Նեապոլից 12 կմ դեպի արևմուտք։ Օջախը գտնվել է 3 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նեապոլի պատմական կենտրոնում: Քաղաքի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։


Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։


Նախազգուշական միջոցառման շրջանակում տարածքում գնացքների երթևեկությունը դադարեցվել է: Փորձագետները ստուգում են երկաթգծերը՝ պարզելու համար արդյոք դրանք վնասվել են, ասել է երկաթուղային օպերատոր Ferrovie dello Stato Italiane-ն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250