Պատահարներ

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Ofelya 1 րոպե 129 դիտում
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Մայիսի 21-ին՝ ժամը 23:39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են Opel և KIA մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։54-ին, մարվել՝ մայիսի 22-ին, ժամը 00։15-ին: Ավտոմեքենան այրվել է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250