Քաղաքականություն

ՌԴ օդանավակայաններում մի շարք չվերթներ չեղարկվել են

Ofelya 1 րոպե 189 դիտում
ՌԴ օդանավակայաններում  մի շարք չվերթներ չեղարկվել են

Մոսկվայի մի շարք օդանավակայաններում որոշ չվերթներ իրականացվում են սկզբնական ժամանակացույցից ուշացումներով՝ թռիչքների անվտանգության համար օդային տարածքի օգտագործման գործող սահմանափակումների պատճառով, գրում է Експерт․ру-ն։


«Թռիչքների անվտանգության պահանջներով օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով առանձին չվերթներ իրականացվում են նախնական չվացուցակից մեկնման ժամանակի ուշացումով։


Մոսկվայի ժամանակով ժամը 09:45-ի դրությամբ «Վնուկովո» մեկնման համար հետաձգվել է 17 չվերթ, ժամը 00:35-ից մինչեւ 10:00-ն, ևս երկու չվերթ չեղարկվել է, 47 չվերթ ուշացել է ժամանման պահին, իսկ երկուսը՝ չեղարկվել: «Շերեմետևոյում», ըստ «Յանդեքս»-ի չվացուցակի առցանց տախտակի, վեց չվերթ չեղյալ է հայտարարվել, 47-ը հետաձգվել են: «Դոմոդեդովոյում»  վեց չվերթ չեղարկվել է, մեկը՝ ուշացել, իսկ 25 ինքնաթիռ վայրէջք կկատարի ուշացումով»,- ասվում է հայտարարության մեջ։


Հավելենք՝ անցած գիշեր Մոսկվայի մարզում 35 անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Ընդհանուր առմամբ, գերատեսչության տվյալներով, ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի ինը շրջաններում որսացել և ոչնչացրել են  ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250