Հասարակություն Կարևոր

Նոր մանրամասներ Շենիկի ջրանցքում հայտնաբերված մահացածների մասին

Julya 1 րոպե 1,290 դիտում
Նոր մանրամասներ Շենիկի ջրանցքում հայտնաբերված մահացածների մասին

Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։ Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, դեռևս մանրամասներ չկան։


NEWS.am–ի տեղեկություններով, 16–ամյա տղան հովիվի հետ իրենց կենդանիների էր տարել արոտավայր։ Նրանք երկուսով ջուրն են ընկել երեկ Արագածավանի հատվածում, դիերը հայտնաբեվել են Շենիկի ջրանցքում։ Հովիվի դին հայտնաբերվել է երեկ երեկոյան։ Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության՝ մայիսի 24-ին, ժամը 22։04-ին ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Իսկ տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր, ՋԷԿ–ի աշխատակիցներն են նկատել ու զանգահարել փրկարար ծառայություն։


Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հովիվը Շիրակի մարզից էր։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին, ժամը 22։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից