Պատահարներ

ՌԴ-ում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել

Ofelya 353 դիտում
ՌԴ-ում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել

Գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ՌԴ մարզերում խոցել են 110 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։


«Մայիսի 25-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 0:00-ից մինչև 7:00-ը, հերթապահ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 110 ուկրաինական ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։


Ինչպես պարզաբանել է ռազմական գերատեսչությունը, դրանցից 16-ը խոցվել է Տուլայի մարզում, իսկ 14-ը՝ Բրյանսկի և Կալուգայի մարզերի վրա։ 13 անօդաչու թռչող սարք է չեզոքացվել Մոսկվայի և Տվերի մարզերի վրա, իսկ տասը՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի։ Ութ անօդաչու թռչող սարք է խոցվել Օրյոլի մարզում, յոթը՝ Ղրիմի, երկուսը՝ Սմոլենսկի մարզի և մեկական՝ Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի և Նովգորոդի մարզերի վրա։


Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։


Հավելենք՝ Ուկրաինական կողմից դեռ որևէ հրապարակում չկա, գիշերը տեղի ունեցած ռմբակոծության վերաբերյալ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250