Քաղաքականություն

Զելենսկին այլևս գործիք չէ․ Զախարովա

Ofelya 1 րոպե 220 դիտում
Զելենսկին այլևս գործիք չէ․ Զախարովա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ՆԱՏՕ-ի հետ միասին Ռուսաստանի դեմ ահաբեկչություն իրականացնելու  մտադրությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Lenta.ru-ն։


«Զելենսկին արդեն իսկ ՆԱՏՕ-ին ներգրավել է ակտիվ ահաբեկչական գործունեության մեջ, և նա ևս մեկ անգամ վերահաստատել է դա ու հռչակել իր հայեցակարգը, որ զենք մատակարարող ՆԱՏՕ-ի հետ միասին նրանք ահաբեկչություն կիրականացնեն քաղաքացիական բնակչության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ», - ասել է նա։


Դիվանագետը նաև ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը չի գիտակցում, որ Զելենսկին այլևս գործիք չէ, հակառակը նա է բոլորին օգտագործում։


Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել էր Ռուսաստանին պատասխան հարված հասցնել երկրի վրա հարձակումներին։ Նա հայտարարել է, որ Կիևը նույն կերպ կպատասխանի բոլոր սպառնալիքներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250