Պատահարներ

Երևանում շան վրաերթի շուրջ վեճն ավարտվել է կնոջ մահով, իսկ երեխան հիվանդանոցում է

Lilit T. 3,200 դիտում
Երևանում շան վրաերթի շուրջ վեճն ավարտվել է կնոջ մահով, իսկ երեխան հիվանդանոցում է

Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Երեկ՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ:



Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն:


Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել:

Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ «BMW» վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:


Sputnik-ի տեղեկությունների համաձայն Երևանի «Հաղթանակ» թաղամասում վրաերթի ենթարկված 2 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ 


Shamshyan-ի տեղեկացմամբ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում» է եղել վիճաբանություն-ծեծկռտուքը, որն էլ ավարտվել է մահվան ելքով: 





Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250