Ռազմական

Հութիները հայտարարել են նոր հարձակման մասին

Vika B. 315 դիտում
Հութիները հայտարարել են նոր հարձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հրթիռային հարձակման մասին։


«Մենք որակյալ ռազմական գործողություն ենք իրականացրել՝ հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված հասցնելով Լոդի օդանավակայանին օկուպացված Յաֆֆայի շրջանում», - նշված է նրանց հայտարարության մեջ:


Հութիները վերջին շաբաթներին շատացրել են Իսրայելի վրա հարձակումները այն բանից հետո, երբ ավիաընկերություններին նախազգուշացրել են, որ անհրաժեշտ է դադարեցնել թռիչքները Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայան՝ անվտանգության նկատառումներից ելնելով:


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից