Պատահարներ

ԱՄՆ-ում փորձել են ցույցի մասնակիցների հրկիզել

Edita 20 դիտում
ԱՄՆ-ում փորձել են ցույցի մասնակիցների հրկիզել

ԱՄՆ -ում տղամարդը  բղավելով «Ազատություն Պաղեստինին», դյուրավառ հեղուկով լցված շշեր է նետել Գազայում գերեվարված իսրայելցի պատանդներին աջակցող երթի մասնակիցների վրա: Վեց մարդ ստացել է այրվածքներ:


Կասկածյալը՝ 45-ամյա Մոհամեդ Սաբրի Սոլիմանը, ձերբակալվել է։ ՀԴԲ-ն, որը հրապարակել է կասկածյալի անունը, հայտարարել է, որ միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչական գործողություն։


Բոուլդերի ոստիկանապետ Սթիվեն Ռեդֆերնը լրագրողներին հայտնել է, որ տուժածներից ոմանք ստացել են ծանր այրվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածների տարիքը 67-ից 88 տարեկան է։


Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը միջադեպը որակել է որպես «մաքուր հակասեմիտիզմի դրսևորում»։


«Ցնցված եմ Բոուլդերում հրեաների դեմ իրականացված սարսափելի հակասեմական ահաբեկչությունից։ Սա մաքուր հակասեմիտիզմ է, որը սնվում է լրատվամիջոցների տարածած արյունոտ զրպարտություններով»,- գրել է նախարար Սաարը X սոցիալական ցանցում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250