Ռազմական

Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ խոցել են ՌԴ «Իսկանդեր»-ի կայանքները

Edita 1 րոպե 2,389 դիտում

Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բրյանսկի մարզի այն տարածքին, որտեղ տեղակայված է Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային զորքերի ստորաբաժանումը՝ խոցելով «Իսկանդեր» ՀՕՊ համակարգերի արձակման կայանքները, այս մասին հայտնում է ՈւԶՈւ գլխավոր շտաբը։


«Նպատակակետերը հաջողությամբ խոցվել են։ Մեկ ռուսական հրթիռային կայանք պայթեցվել է, իսկ ևս երկուսը, ամենայն հավանականությամբ, վնասվել են», - ասվում է հայտարարության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են խոցել «Իսկանդեր» օպերատիվ-հետախուզական համակարգը։


Նշվում է, որ խոսքը 26-րդ հրթիռային բրիգադի ստորաբաժանումի մասին է, որը տեղակայված է Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքի տարածքում: Ուկրաինական կողմի տվյալներով՝ ստորաբաժանումը «փորձել է հարվածել ուկրաինական բնակավայրերից մեկին, հավանաբար՝ Կիևին»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250