Քաղաքականություն

Արամ Ա կաթողիկոսը` ՀՀ գործող իշխանությունների վարքի մասին

Ofelya 1 րոպե 378 դիտում
Արամ Ա կաթողիկոսը`  ՀՀ գործող իշխանությունների վարքի մասին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա Վերլուծական Հարթակի» հերթական նիստն է տեղի ունեցել, այն նախագահել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։


Ինչպես հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը սպառնացող վտանգները, կարևորվել է Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։


Նիստին մեծ մտահոգությամբ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գործող իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող արշավին, որը, ի թիվ այլնի, ներհասարակական լարվածություն է առաջացնում։ Հայաստանի իշխանությունների վարքն ու գործելաոճը դատապարտվել են։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250