Քաղաքականություն

Երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն

Ofelya 1 րոպե 509 դիտում
Երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն

Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց:


Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաններին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց:


Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250