Հասարակություն

Որ երկրների համար է մուտքի արգելք սահմանվել ԱՄՆ-ում

Vika B. 1 րոպե 24 դիտում
Որ երկրների համար է մուտքի արգելք սահմանվել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում հունիսի 9-ին ուժի մեջ է մտել 12 երկրի քաղաքացիների՝ երկիր մուտքի լիակատար արգելքը և ևս յոթ պետությունների քաղաքացիների համար մասնակի արգելքը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:


Լիակատար արգելք է սահմանվել 12 երկրի քաղաքացիների նկատմամբ՝ Իրանի, Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիտրեայի, Հայիթիի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի։ Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար։ Նրանց չեն տրվի հյուրի և ուսանողական այցագրեր։ Ընդ որում, պահպանվում են, օրինակ, աշխատանքի նպատակով կամ ամերիկացի ազգականների հետ վերամիավորման համար այցագրերը։ 


Սահմանափակումներում բացառություններ են նախատեսված այն անձանց համար, որոնք ունեն ԱՄՆ-ում կեցության վկայագիր («գրին քարտ»), երկքաղաքացիություն ունեցողների համար, որոնք ունեն արգելքի ոչ ենթակա երկրի անձնագիր կամ «ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանիքների որոշակի անդամների» համար։ 


Թրամփի խոսքով՝ նման միջոցառումը կանխել է ահաբեկչություններն ԱՄՆ-ում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250