Ռազմական

ՌԴ ԶՈւ-ի պատասխան հարվածը Ուկրաինայի ԶՈՒ-ին․ՊՆ

Edita 1 րոպե 504 դիտում
ՌԴ ԶՈւ-ի պատասխան հարվածը Ուկրաինայի ԶՈՒ-ին․ՊՆ

«Սա Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսաստանյան ռազմական օդանավակայանների ուղղությամբ իրականացված ահաբեկչական հարձակումներին պատասխան հարվածներից մեկն է»,- հայտնում են գերատեսչությունից։


Հիշեցնենք` Ռուսաստանի զինված ուժերը անցած գիշեր մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված են հասցրել Ռովնոյի մարզի Դուբնոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի մարտավարական օդուժի բազավորման օդանավակայաններից մեկին: Այս մասին հայտնել Էր Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։


Այսօր ավելի վաղ Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը հայտնել էր, որ առավոտյան հանրապետության տարածքում արձանագրվել են Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձեր: Երկու ԱԹՍ ընկել է «Համառուսաստանյան ռելեաշինության գիտահետազոտական ինստիտուտ»  ընկերության տարածքում, ինչի պատճառով և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար որոշում է կայացվել արտադրությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:


Հայտնել են` զոհեր և տուժածներ չկան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250