Հասարակություն

Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. եղանակը ՀՀ-ում

Mariam Z. 1 րոպե 3,342 դիտում
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 12-13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հունիսի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։


Երևան քաղաքում հունիսի 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-14-ի երեկոյան, 15-16-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։


Մայրաքաղաքում հունիսի 12-ի ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +24...+26 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250