Ռազմական

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետների փոփոխություն

Marine 1 րոպե 16 դիտում
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետների փոփոխություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենսդրական փոփոխության մասին.


«Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով:


Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի և ավելացված ժամկետի դրական տարբերության չափով:


Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ սահմանվել է լրացուցիչ արձակուրդ՝ 2 օր ժամկետով»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250