Քաղաքականություն

Ես լուծեցի ՆԱՏՕ-ի խնդիրը․ Դոնալդ Թրամփ

Marine 1 րոպե 233 դիտում
Ես լուծեցի ՆԱՏՕ-ի խնդիրը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի նպատակային ավելացումը մինչև համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 5%-ը։ Նա համապատասխան հայտարարությունն արել է հուլիսի 12-ին։


«Տեսաք, ես անցյալ շաբաթ լուծեցի ՆԱՏՕ-ի խնդիրը։ Եվ հիմա յուրաքանչյուր երկիր զգալիորեն ավելի շատ է վճարում, օրինակ՝ 2%-ից մինչև 5%», - ասել է նա։


Ըստ նրա, արդյունքում ռազմական դաշինքը սկսել է ստանալ ավելի քան 1 տրիլիոն դոլար։


Թրամփն ասել է, որ առևտրի ոլորտում ԱՄՆ-ն նույնպես «լավ է գործում»։ Ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ ամեն ինչ կընթանա «շատ արդյունավետ»։


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի ունեցավ Հաագայում հունիսի 24-25-ը։ Հանդիպումից հետո երկրները համաձայնեցին պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին։


Հիշեցնենք՝ հունիսի 26-ին, ԵՄ անդամ պետությունների ղեկավարները հաստատետել են պաշտպանության և անվտանգության հարցերը հինգ տարվա ընթացքում ինքնուրույն լուծելու կարողության հասնելու նպատակը՝ ընդունելով համապատասխան փաստաթուղթ։ Նրանք նաև նշել են  ԵՄ երկրների պաշտպանունակության բարձրացմանն ուղղված համատեղ նախագծերի կարևորությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250