Ռազմական

Իրանը ժամանակավոր դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները․ Արաղչի

Marine 1 րոպե 72 դիտում
Իրանը ժամանակավոր դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները․ Արաղչի

Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը բաց է նաև Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար, սակայն այս փուլում միայն անուղղակի ձևաչափով: Նա անդրադարձել է վերջերս Իրանի միջուկային օբյեկտներին Միացյալ Նահանգների հարվածներին, ընդունել, որ դրանք լրջորեն վնասվել են:



Աբբաս Արաղչիի խոսքով՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ գնահատում է վնասի չափերը և ժամանակավորապես դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից՝ չնայած միջազգային խիստ պատժամիջոցների սպառնալիքին:



Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Արաղչիի խոսքերը, հայտարարել է՝ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250