Քաղաքականություն

Իրավիճակի կառավարումը մեր ձեռքից բաց ենք թողնելու, եթե չկարողանանք ստեղծել իզոտոպային լաբորատորիան. Պապոյան

Marine 218 դիտում
Իրավիճակի կառավարումը մեր ձեռքից բաց ենք թողնելու, եթե չկարողանանք ստեղծել իզոտոպային լաբորատորիան. Պապոյան

Կոնյակի որակի ստուգման համար օգոստոսի 13–ից ՀՀ–ում կսկսի գործել իզոտոպային առաջին լաբորատորիան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


«Իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիայի կարողությունները, ճիշտ է, դեռ շատ համեստ են լինելու` օրական 3–4 նմուշ, սակայն վերջապես այս 34 տարվա ընթացքում այս հարցը կկարողանանք լուծել։ Երեք հիմնական իզոտոպերի միջոցով կկարողանանք պարզել` կոնյակը խաղողի սպիրտից է արտադրված, թե ոչ, որ կարողանանք արտահանել»,– նշել է Պապոյանը։


Նրա խոսքով` լաբորատորիան պետք է միջազգայնորեն հավատարմագրվի, որպեսզի տված փաստաթուղթն այլ երկրներում ևս գործի։


«Եթե դա չկարողանանք անել, մենք իրավիճակի կառավարումը մեր ձեռքից բաց ենք թողնելու»,– նշել է  նախարարը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250